Մեր օրերում շատերն են հետևում մարմնի քաշին և արյան մեջ խոլեստերինի մակարդակին։ Steptohealth.ru կայքը գրում է, որ սմբուկի ջուրն այն միջոցներից մեկն է, որը կարող է օգնել այս խնդիրների դեմ պայքարում։ Այն հարուստ է բջջանյութով և հակաօքսիդանտներով, որոնք օրգանիզմին ստիպում են ավելի շատ էներգիա ծախսել և դուրս հանել վնասակար լիպիդները։ Սմբուկով ջրի պարբերական օգտագործումը կարող է հրաշալի հավելում դառնալ սննդակարգին, հատկապես՝ եթե ավելորդ քաշի դեմ պայքարը դժվար է։ Սմբուկով ջրի առավելություններն առողջության համար։

 

Սմբուկի գլխավոր հատկություններից մեկն այն է, որ բավական մեծ քանակով սննդարար նյութեր է պարունակում, միևնույն ժամանակ՝ շատ քիչ կալորիաներ։ Այն մեծ քանակով ջուր է պարունակում, ինչի արդյունքում միզամուղ ազդեցություն է ունենում։ Սա օգնում է ազատվել օրգանիզմում հեղուկի կուտակման խնդրից և բորբոքային պրոցեսներից։ Սմբուկը նաև վիտամին E է պարունակում, ինչի արդյունքում լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Բացի այդ՝ սմբուկը հարուստ է կալիումով և նատրիումով, որոնք լավացնում են նյարդային և սիրտ-անոթային համակարգերի աշխատանքը։

 

Սմբուկի պարբերական օգտագործումը նպաստում է օրգանիզմի դետոքսիկացիային, քանի որ լավացնում է նյութափոխանակությունը և հնարավորություն տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Սննդային մանրաթելերը լավացնում են աղիների վիճակը՝ կանխարգելելով այնպիսի խանգարումներ, ինչպիսիք են փորկապությունը, մեծ քանակով գազերի արտադրությունը։ Սմբուկը լավ հագեցնում է, այն մեծացնում է ճարպերի յուրացման հատկությունը։ Սմբուկն օգտագործվում է նաև անեմիայի և իմունային խնդիրների դեպքում, քանի որ մեծ քանակով մագնեզիում և երկաթ է պարունակում։ Ինչպես պատրաստել։ Սմբուկով ջուրը ոչ միայն կամրացնի առողջությունը և թույլ կտա ազատվել ավելորդ կիլոգրամներից, այլև օրգանիզմին կապահովի էներգիայի անհրաժեշտ մակարդակով։ Առավելություններից մեկն այն է, որ այն շատ հեշտ է պատրաստվում։ Բաղադրիչներ • 1 միջին սմբուկ • 1 կիտրոնի հյութ • 1 լիտր ջուր։ 

 

Պատրաստման եղանակը • Հարկավոր է լավ լվանալ սմբուկը։ Այս նպատակով կարող եք նաև խնձորի քացախ օգտագործել կամ կերակրի սոդա։ • Քառակուսի կտրատեք սմբուկը։ • Լցրեք ապակե տարայի մեջ և ջուր ավելացրեք։ • Քամեք կիտրոնի հյութը և ավելացրեք ջրին ու սմբուկին։ • Տարան դրեք սառնարանը, թողեք ամբողջ գիշեր։ Օգտագործման եղանակը • Որպես դետոքսիկացիայի միջոց օգտագործելու դեպքում հարկավոր է ամսվա ընթացքում 1 շաբաթ շարունակ սմբուկով ջուր խմել։ • Եթե ուժեղ քաղց եք զգում, կարող եք օգտագործել շաբաթվա ընթացքում 3 անգամ։