Հայաստանի և Ադրբեջանի հաջորդ պատերազմը մեկ շաբաթից ավել չի տևի: Իլհամ Ալիևի բոլոր քայլերը տանում են նոր բախման ու այդ է պատճառը, որ Ադրբեջանի սուլթանը տանջում է սեփական զինվորներին զորավարժություններով:

 

Ալիևը հաջողության հասնելու համար ունի ընդամենը մեկ շաբաթ, դրանից ավել ոչ մարտի դաշտում, ոչ դրանից դուրս չի կարող դիմակայել: Ապրիլյան մարտերի ժամանակ էլ մեկ շաբաթ անց սկսեց հրադադար մուրալ:

 

Ադրբեջանը կախում ունի մի շարք կազմակերպությունների հետ, որոնց տարիներ շարունակ համոզել է, որ չնայած պատերազմի մեջ գտնվող երկիր է, բայց կարող է ապահովել տարատեսակ գործարքների անվտանգությունը: Ոչ մի նորմալ և խոշոր կազմակերպություն, մանավանդ նավթային կազմակերպություն, ռիսկի չի գնա ու երկար պատերազմի դեպքում կդադարեցնի համագործակցությունը: Իսկ Ադրբեջանը ու դրա տնտեսությունը հիմնված են այդ կազմակերպութկուններից եկած գումարների վրա:
Վրջին շրջանում անկում ապրած տնտեսությունը, փակվող մի շարք բանկերը ավելի են հաստատում

 

Ադրբեջանի մեկ շաբաթանոց պատերազմը:

 

Աշոտ Ասատրյան