Իմ պատին էի տեղադրել Քաշաթաղի 8-ամյա բնակիչ Արման Գևորգյանի վերաբերյալ նյութ, որտեղ ներկայացրել էի Կապանի բժշկական կենտրոնի ղեկավարության, մեղմ ասած, ոչ մարդկային վերաբերմունքի մասին:

 

Այնտեղ թույլ էի տվել մի անճշտություն, նշել էի, որ երեխային տեղափոխել են Երևան՝ հոսպիտալ, բայց իրականում երեխային տեղափոխել են ԵՊԲՀ Մուրացանի մանկական թունաբանական կենտրոն և օգտվելով առիթից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մանկական թունաբանական կենտրոնի ղեկավարությանը և անձամբ երեխային բուժող բժշկուհի Մարինե Գրիգորյանին, երեխային ցուցաբերած հոգատարության և կյանքը փրկելու համար: