Երկու օր չդադարող հորդառատ անձրևի հետևանքով կտրուկ բարձրացել էր Գետառի մակարդակը։ Ականատեսների պնդմամբ, որոնց թվում է նաև իմ տատիկը, ջրի հզորագույն հոսքը չի դադարել ավելի քան երկու ժամ՝ միայն 22։30-ից այն սկսել է թուլանալ, և միայն մոտավորապես ժամը 24։00-ին գետը վերադարձել է իր հունը:

 

 

Այդ տարիներին մայրաքաղաքում մեծ թիվ էին կազմում հողաշեն տները, որոնք հողին էին հավասարվել ջրի հոսանքից։ Ջրի ուժեղ հոսքը լցվում էր շենքերի մուտքերը և առաջին հարկի պատուհաններից դուրս հանում մարդկանց իրերը:



Տատիկս պատմում է, որ իրենց բակ "ջուրը բերել էր" գորգեր, յուղով լի տարա, նաև փող՝ մոտ տաս ռուբլի։ Ջրի հոսանքը հանել էր տրամվայի ռելսերը, որոնք հայտնվել էին շենքերի նկուղներում։ Բավական մեծ վնասներ էին կրել կենդանաբանական այգին, Բժշկական համալսարանը (գրադարանի 67 հազար միավորից փրկվել էր միայն 13 հազարը) և Անատոմիկի շենքի նկուղները․ ջուրը տարել էր կենդանիներին և մահացածների մարմինները։ Քաղաքի բակերը և փողոցները ծածկված էին տիղմով, մեծ ու փոքր քարերով, որոնց տրամագիծը հասնում էր գրեթե 1,5 մետրի։

 

 

Այդ ջրհեղեղի հետևանքները վերացնում էին մոտ երկու տարի։ Գետառի պատճառով ջրհեղեղներ եղել են 1860, 1866, 1873, 1912, 1923, 1924թթ․։ Այժմ Գետառը փակված է, բայց ինչպես ցույց տվեց երեկվա և մինչև այդ տեղացած ուժեղ անձրևները, ցավոք, նման ջրհեղեղի վտանգը դեռևս առկա է․․․

 

Henrikh Margaryan-ի լուսանկարը:Henrikh Margaryan-ի լուսանկարը:

 

Հենրիխ Մարգարյան