Երեկ Ռուսաստանում մասսայական ձերբակալություններ են եղել,որտեղ գլխավոր գործող անձը նորից եղել է Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից Ալեքսեյ Նավալնին։ Հայտնի փաստաբանը ձերբակալվել է սեփական տան մուտքի մոտ՝ Ռուսաստանի օրվնա նվիրված միջոցառումների ժամանակ ոչ արտոնված հանրահավաք անց կացնելու պատճառաբանությհամբ։
Նավալնին իր կողմնակիցներին կոչ էր արել դուրս Տվերսկայա պողոտա,որտեղով նրանք պետք է քայլեին ու հակադիր ճանապարհով հետ գային նույն վայր,իսկ երթը պիտի կրեր խաղաղ բնույթ,առանց որևէ քաղաքական լոզունգների։ Մոսկվայի իշխանությունները չէին արտոնել հանրահավաքը,հայտարարելով որ այն ապօրինի է,Նավալնին սակայն ապօրինի էր որակել հենց տեղական ինքակառավարման մարմինների որւոշումն ու կողմնակիցներին կոչ արել դուրս գալ փողոց։ Եվ առհասարակ միայն Մոսկվայում չէ,որ այդ օրը մարդիկ դուրս էին եկել փողոց։ Ռուսաստանի տարբեր քաղաքներում՝ սկսած կենտրոնական գոտուց մինչև Ալթայի երկրամաս ու արևելյան մասեր,մարդիկ դուրս էին եկել բողոքելու երկրում կոռուպցյաի դեմ։ Հենց կոռուպցիան է Նավալնին հռչակել իր պայքարի հիմնական ուղղոություն ու իր կողմնակիցների հետ ինտենսիվորեն աշխատում է ռուսական իշխանությունների վերնածավում տեղի ունեցող կոռուպցիոն ռիսկերը վեր հանելու համար։ Այս ամենի արդյունքում ռուս ընդդիմադիրը ձերբակալվել է 30 օրով։ Սա այնքան էլ խելամիտ որոշում չէ իշխանությւոնների համար,քանի որ ձերբակալելով Նվալանուն,նրանք կարող են ավելի ագրեսիվ դարձնել նրա համակիրներին,որոնք այս պահին այդքան էլ քիչ չեն։
Վաչե Սարդարյան