Եթե հավատանք www.flightradar24.com կայքին, ապա րոպեներ առաջ Ստամբուիլց Բաքու թռչող Turkish Airlines ավաիաընկերության Airbus A321-231 ինքնաթիռը,որը կատարում է TK334 /THY3RF չվերթը գտնվում էր Արցախի օդային տարածքում և անցնելով Ստեփանակերտից մի փոքր հյուսիս հիմա ուղևորվում է դեպի արևելք՝Բաքու...
Արցախը որպես "վտանգավոր և անվերահսկելի" տարածք ներկայացնող Բաքուն և Անկարան բոլոր ավիաընկերություններին արգելում են անցնել Արցախի օդային տարածքով,սակայն,երբ անհրաժեշտություն է լինում,ապա չեն վարանում,որ իրենք օգտվեն Արցախի օդային տարածքից...Հետաքրքիր է,ի՞նչ են զգացել ինքնաթիռի ուղևորները,երբ իրենց դիմաց տեղադրված փոքրիկ էկրանների վրա պատկերված քարտեզի վրա տեսել են,որ անցնում են "օկուպացված" Արցախի օդային տարածքով...
Ի դեպ,ընդամենը րոպեներ առաջ Արցախի օդային տարածքով անցել է նաև թուրքական AtlasGlobal ավիաընկերության կողմից Անթալիայից Ալմաթի ուղևորվող ինքնաթիռը...
Ինչպես ասում են՝"Բարի գալուստ ԱԶԱՏ Արցախի օդային տարածք"...
Հ.Գ.Ադրբեջանցիները և թուրքերը հենց իրենք էլ խախտում են իրենց որոշումները...
Հ.Գ.Նախիջևան-Բաքու չվերթներն իրականացնելիս ազերիները մի մեծ շրջանց են անումԻրանի վրայով,որ հանկարծ չմոտենան Արցախին...Բայց պարզվեց,որ այդ ամենն ընդամենը դերասանություն է...Անհարժեշտության դեպքում մեծ ուրախությամբ օգտվում են Արցախի Հանրապետության օդային տարածքից...
Գագիկ Համբարյան