Քաղաքացի համերկրացիներ, քիչ առաջ տեղացած առատ կարկուտի և անձրևի հետևանքով Երևանի փողոցներում նկատվում է առվակների հորդանք։ Զգալի վնաս է հասցվել ցանքատարածքներին։ Բերքի կտտահարումը հղի է թանկացումների նոր գուժանքով, ինչպես նաև վարկակիք բնակչության արտագաղթածին հորմոնների արտադրությամբ։ Իրավիճակի դրությունը վիճակ չէ։
«Կույս Կանանց Միավորման» և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հրատապ արձագանքման համատեղ խորհուրդը րոպեներ առաջ որոշեց վաղը՝ հունիսի 13-ին, ժամը 10:15-ին արտերում հուժկու աղոթել՝ հանգամանքների շտկման պահանջով։ Միջոցառումը կհամակարգի «Սև սև ամպեր, հեռացե՛ք» խորհուրդը։ Գործը գտնվում է ՀՀ նախագահի անմիջական հսկողության ներքո։ Աստծո հետ կապերի պատասխանատու՝ Գարեգին Բ։ Քաղաքացիների վնասները փոխհատուցելու համար կառավարությունը արտահերթ կթողարկի լրացուցիչ աղոթքի սերտիֆիկատ։