Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում գտնվող Էստոնիյաի արտգործնախարար Սվեն Միքսերի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանկ լրագրողների խնդրանքով անդրադարձել է նաև Արցախյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններին...

 

"Փաստաթուղթը,որի շուրջ ընթանում են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ մնում է նույնը...Նրա վրա աշխատանք է տարվել ՌԴ-ի,Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ...Այդ փաստաթուղթը հիմնականն է,որ դրված է բանակցությունների սեղանին...Ես չեմ կարող ասել,թե ինչ առաջարկություններով են Բաքու ժամանելու համանախագահները,որոնք հիմա գտնվում են Հաստանում...

 

Տեսնենք ինչ մեսիջներով են նրանք Հայաստանից գալու Բաքու...Ադրբեջանը կողմնակից է Ղարաբաղյան հակամարտության շուրջ սուբստատիվ բանակցություններ սկսելուն...Ստասուս-քվոն պետք է փոխվի,քանի որ մենք բոլորս գիտենք,թե ինչ հետևանքներ է դա ունենալու նրա պահպանման դեպքում",-հայտարարել է Մամեդյարովը...


Նախ,մինչև հիմա ոչ ոք չէր նշել ինչ-որ սանկտ- պետերբուրգյան փաստաթղթի մասին,որի շուրջ ընթանում են բանակցությունները...Մինչ այժմ,Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ,նշվում էր,որ հիմնականում քննարկվել են զինադադարի խախտման մեղավորների բացայահտման մեղանիզմների ներդրման մասին...Սակայն հիմա,Մամեդյարովը նոր փաստաթղթի մասին է խոսում...ՀՀ-ն և Մինսկի խմբի համանախագահները միշտ հայտարարել են,որ բանակցությունները ընթանում են "Մադրիդյան թարմացված սկզբունքներ" կոչված փաստաթղթի շուրջ,որին պաշտոնական Բաքվում բավական բացասաբար են վերաբերվում և երբևիցե չեն թաքցրել այն...Մամեդյարովի հայտարարության մեջ ևս մի տարօրինակ շեշտադրում կա...

 

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հատուկ նշում է,որ բանակցություններն իբրև թե ընթանում են մի փաստաթղթի շուրջ,որը կազմվել է ՌԴ-ի,Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ժամանակ..Այսինքն,Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան այդ փաստաթղթի կազմմանը չեն մասնակցել...Մամեդյարովի խոսքերից այդպես կարելի է հասկանալ...Իսկ վերջում Մամեդյարովը կրկին անցել է իր հին "երգին",ըստ որի հակամարտությունը պետք է լուծվի Բաքվին ձեռնտու փուլային տարբերակով,որը բացարձակ ձեռնտու չէ հայկական կողմերին...Իսկ վերջում,1994-ին Արցախյան գոյամարտում պարտված Բաքվի ներկայացուցիչը տարրական շանտաժի է դիմում և սպառնում թե՛ հայկական կողմերին,թե՛ Մինսկի խմբի համանախագահներին,որ եթե իր ուզածին չհասնի,ապա չի բացառում,որ նոր պատերազմ կսանձազերծի...


Պաշտոնական Երևանին և Ստեփանակերտին կրկին մնում է բացահայտել Մամեդյարովի հերթանակ ապատեղեկատվությունը բանակցությունների վերաբերյալ,ինչպես նաև համապատասխան արձագանքը Բաքվից հնչող շանտաժներին...Երևանը պետք է հասկացնի միջնորդներին և Բաքվի բացահայտ և ծածուկ հովանավորներին,որ Իլհամ Ալիևի նոր արկածախնդրության դեպքում հայկական կողմերի պատասխանը կլինի շատ ցավոտ և դաժան,որ դրանից կտուժի ոչ միայն Բաքուն,այլև ադրբեջանական նավթի և գազի ոլորտներում ահռելի ներդրումներ արած երկրները...

 

Գագիկ Համբարյան