Քաթարի հետ որոշ արաբական երկրների կողմից դիվանագիտական կապերը խզելուց և Սաուդյան Արաբիայի և Քաթարի ցամաքային սահմանը փակելուց հետո պարենամթերքի ապահովման հարցը Քաթարում բավական լուրջ խնդիր էր դարձել...Քաթարի դեմ Սաուդյան Արաբիայի,Եգիպտոսի և ՄԱԷ-ի կողմից պատժամիջոցներ մտցնելու հաջորդ օրը պաշտոնական Թեհրանը պատրաստակամություն հայտնեց Քաթար մատակարարել անհրաժեշտ քանակությամբ պարենամթերք և գյուղատնտեսական ապրանքներ...
Արդեն այսօր France Press-ը տեղեկություն է տարածել,ըստ որի իրանական Iran Air ավիընկերությունն սկսել է պարենամթերքի մատակարարումը Դոհա... Iran Air-ի ներկայացուցիչ Շահրոն Նոուշաբադին տեղեակցրել է,որ արդեն Դոհայիում վայրէջք են կատարել 5 ինքնաթիռներ,որոնք Քաթար են տեղափոխել 450 տոննա արագ փչացող պարենամթերք՝միրգ և բանջարեղեն... Նոուշաբադին նաև տեղեկացրել է,որ այսօր ևս մեկ ինքնաթիռ՝90 տոննա պարենով կմեկնի Քաթար...
Մինչ այդ,Թեհրանը նաև հայտարարել էր,որ բացում է իր օդային տարածքը աշխարհի խոշորագույն Qatar Airways ավիաընկերության համար,որի դեմ իրենց օդային տարածքներն են փակել հարևաններ Սաուդյան Արաբիան,Միացյալ Արաբական Էմիրությունները,ինչպես նաև Եգիպտոսը...
Որքան կարելի է կռահել,Էր Ռիադի,Ադու Դաբիի և նրանց անդրօվկիանոսյան հովանավորի ծրագրերը՝ շրջափակման միջոցով Դոհային ծնկի բերել,անհաջողության է մատնվում Թեհրանի պատճառով...
Գագիկ Համբարյան