Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր ուժի մեջ մտավ Ուկրաինայի և Եվրամիության միջև առանց վիզաների այցելության պայմանագիրը։ Այսօրվանից Ուկրաինայի բոլոր քաղաքացիները առանց որևէ Եվրամիության երկրի դեսպանատուն այցելելու և վիզա ստանալու կարող են այցելել Եվրամիության անդամ 28 երկիր։
Ուկրինայի ղեկավարությունը մեծ ցնծությամբ է ընդունել պայմանագրի ուժի մեջ մտնելը։ Հատուկ ելույթով հանդես է եկել նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն, ով խորհրդանշական է դիտել այն փաստը, որ պայմանագիրը ուժի մեջ է մտել հունիսի 12-ի՝ Ռուսաստանի օրվա, նախօրեին։
«Վերջապես մենք անկախ ենք միմյանցից՝ տնտեսապես, քաղաքականապես, գազի և էներգետիկ, ինչպես նաև հոգևոր առումներով»,- հայտարարել է Պորոշենկոն։
Իսկ վերջում, Ուկրաինայի նախագահը բացահայտ ցույց տալով իր հակակրանքը Ռուսաստանի նկատմամբ մեջբերել է հայտնի գրող Լերմոնտովի «Մնաս բարով, անլվա Ռուսաստան» և Պուշկինի՝ «Չադաևին ուղղված» ոտանավորներից հատվածներ։
Հավելեմ, որ պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո մոտ 600 ուկրաինացի է մեկնել Եվրամիության բազմաթիվ երկրներ։