Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

-Մուլիկ, դպրոցական տարիների իմ մոսկվացի ընկերուհի Իրան, որի մասին քեզ պատմել եմ ցանկանում է աղջկա հետ մեր գյուղ գալ, -ասաց մայրս, -թող գան, մի քանի օր էլ մեր տանը մնան:
-Ու՜ֆ, հավես չունեմ նրանց հետ, մենք ամբողջ օրը դաշտ ու սարերում կովերի հետ ենք, ո՞վ է նրանցով զբաղվելու, -դժգոհեց հայրս:
-Թող գան, մենք էլ քաղաք գնալիս, նրա տանը կմնանք, ի՞նչ կլինի: Թող նրանցով էլ մեր տղան զբաղվի, դպրոցն ավարտած մեծ տղա է, թող տանի մեր անտառներում, սարերում ման տա:
-Դու գիտես, -զայրացավ հայրս ու դուրս եկավ:
Հյուրերին դիմավորելիս, զարմացա, որ ընկերուհին մորս համեմատ շատ երիտասարդ էր երևում, սպիտակամաշկ ու գեղեցիկ: Իսկ խեղճ մայրս արևի տակ աշխատելով, սևացել էր ու ժամանակից շուտ՝ ծերացել: Նրա աղջիկը կատարյալ գեղեցկուհի էր: Տեսնելուն պես նրան փարվելու, համբուրելու ցանկություն առաջացավ: 
Նրանց ժամանելուց հետո, հայրս ու մայրս մեր ընտանի կենդանիների հետ տեղափոխվել էին սար: Ծնողներս զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով, ես էլ՝ քաղաքից եկած հյուրերով: Տանում էի սար, անտառ, գետակում լողանալու: Նրանք լողանում էին, արևի տակ մորեմերկ պառկում, իսկ ես թաքնվելով ծառերի հետևում, նայում էի նրանց ու ձեռնաշարժությամբ զբաղվում: Ճիշտ է, ես արդեն չափահաս էի, սակայն մերկ կնոջ կամ աղջկա երբեք չէի տեսել, ուր մնաց նրանց հետ սեռական հարաբերություններ ունենալու փորձ: Մեր գյուղում աղջիկների հետ սեռական հարաբերություններ ունենալու հնարավորություն չկար, քանի որ աղջիկներն նախքան ամուսնությունը պարտավոր էին կույս մնալ: Իմ հասակի տղաներն իրենց սեռական պահանջմունքներն բավարարում էին ձեռնաշարժությամբ՝ մի թաքուն տեղ գտնելով, կամ էլ՝ գոմում: 
Մի օր, երբ առավոտյան շուտ ցանկանում էի զուգարան գնալ, որը տանից բավականին հեռու էր, հյուրերի սենյակից անսովոր ձայներ լսեցի: Մոտեցա նրանց սենյակին: Քանի որ սենյակի դուռը փական չուներ, բացելով, նկատեցի մեր հարևանի տղային Իրայի հետ սեռական հարաբերություններ ունենալիս: Առաջին անգամ էի հանդիպում նման տեսարանի, նույնիսկ կինոյում չէի տեսել: Հետաքրքրասիրությանս չափ չկար, քարացա տեղում և բնազդաբար վարտիքս իջեցրի ու ...:
-Ի՞նչ ես անում, ինչի՞ մասին ես մտածում, - սենյակից դուրս վազելով հարցրեց Աննան` մորս ընկերուհի Իրայի աղջիկը:
Անակնկալի գալով, վարտիքս վեր քաշեցի, որն աննկատ չանցավ Աննայի տեսդաշտից: Աչքրսս նրա կիսաբաց ինտիմ մասերից չկտելով, ուսս վեր բարձրացրի: Այդ պահին նա քաշեց հնամաշ վարտիքիցս, որը պատռվեց և դուրս ցցվեց գրգռված անդամս:
-Գնանք քո սենյակը, մի ամաչիր, ես քեզ կօգնեմ:
Ես՝գեղջուկս, անփորձ ու սեռական կյանքից անգրագետ, հետևելով նրա հրամաններին, հանվեցի և պառկեցի: Երևում էր Աննան սեռական կյանքով վաղուց էր ապրում, փորձառու էր: Նրա գեղեցիկ մարմինը ինձ խելքահան արեց: Ինձ համար արտասովոր գործողություններ կատարելուց հետո, հեշտասիրության բուռն զգացում ունեցա, որը ցանկանում էի անվերջ կրկնել: Աննան իր գործը գիտեր: Մենք շարունակեցինք սիրով զբաղվել այնքան ժամանակ, մինչ նրա մոր հայտնվելը: Հարևանի տղան, հավանաբար, գործն ավարտելով, հեռացել էր իր կովերի մոտ: Մենք ցնցուղ չունեինք տանը, այդ պատճառով ամռանը գետում էինք լողանում: Ճիշտ է, ես սովոր չէի սառը ջրում լողանալ, սակայն նրանք սովոր էին: Լողանալուց հետո, առաջարկեցին ճաշել: Իմ հարաբերություններն Աննայի հետ շարունակվեցին: Ողջ օրը միաասին էինք անցկացնում: Աննան ինձ սովորեցրեց սեքսի բոլոր գաղտնիքները: Ես ճանաչեցի կնոջ անատոմիան: Հասկացա, որ սեռական հարաբերությունները միայն բեղմնավորման համար չեն, այլ ՝գերագույն հաճույք պարգևելու և ստանալու: Աննայի շնորհիվ, կարողացա կնոջը սիրելու և նրա հետ կենակցելու ձևերին տիրապետել: Մեր գյուղում ընդունված չէր սեռական կյանքի մասին խոսելը: Ամոթ էր համարվում: 
Ամառն աննկատ անցնում էր: Ես օրերն էի հաշվում, սակայն մոտենում էր նրանց մեկնելու օրը: Ընկճված էի, հուսահատությունից նույնիսկ լաց էի լինում, բայց Աննան սփոփեց ինձ և խոստացավ հրավիրել ինձ Մոսկվա: Աշնանը մեկնեցի նրաց մոտ: Անկրկնելի օրերը շարունակվեցին բավական ժամանակ, սակայն այնտեղ մեկ ուրիշին գտա և ամուսնացա նրա հետ, երախտապարտ լինելով Աննային տված դասերի համար: