Հունիսի 9-ին Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգում տեղակայված թուրքական ռազմաբազայի վրա տեղի է ունեցել հարձակում: Հարձակում իրականացնողները եղել են PKK-ի զինյալները : Ըստ թուրքական աղբյուրների հարձակման հետևանքով զոհվել է երկու և վիրավորվել է երեք թուրք զինվոր:
Ըստ քրդական աղբյուրների զոհվել է առնվազն 10 և վիրավորվել 16 թուրք զինվոր:

 

Քրդական աղբյուրները հայտնում են նաև, որ PKK-ի զինյալներին հաջողվել է պայթեցնել կարևոր նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ ռազմաբազայի տարածքում, այդ թվում նաև հետախուզական տվյալների ուսումնասիրման կենտրոնի շենքը:

 

Կարեն Հովհաննիսյան