Ադրբեջանի ընդդիմադիրները հայտնում են, որ 2016թ ընթացքում Ադրբեջանում քիմիական թունավորում են ստացել 2234 մարդ, որից 57-ը մահացել է։ 2015թ՝ 2462-ը, որից մահացել է 68-ը։ Թունավորվածների ճնշող մեծամասնությունը 20-29 տարեկան են։
Թունավորումների մեջ մեծ մաս են կազմում դեղորայքային թունավորումները, որոնք առաջացել են կեղծ դեղորայքներից։

 


Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ Ադրբեջանում դեղորայքի բիզնեսով, այդ թվում նաև կեղծ դեղորայքի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվում են միայն նախագահ Ալիևի հարազատներն ու մերձավորները։