Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով,կրկին ձերբակալվել է "Թալիշի սադո" թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը...Turan գործակալությանն այդ ամսին հայտնել է թալիշ մտավորականի եղբայրը՝Սաբահադդին Մամեդովը... Ըստ վերջինիս,այսօր ժամը 11.30 նրանց տուն է այցելել թաղային ոստիկանը և առաջարկել նրան այցելել ոստիկանություն...Հետագայում,Հիլալաին հաջողվել է զանգահարել տուն և հայտնել հարազատներին,որ իրեն տանում են Բաքվի "Գյանջլիկ" մետրոյի կայարանի մոտ գտնվող ոստիկանական բաժանմունք,որտեղ,ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների,գնտվում է Ադրբեջանի ՆԳՆ-ի կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչությունը...

 


Հիշեցնեմ,որ սա Հիլալ Մամեդովի առաջին ձերբակալությունը չէ...Իլհամ Ալիևի վարչակարգը հատուկ ուշադրություն է դարձնում Մամեդովի ղեկավարած "Թալիշի սադո" թերթին,որին մեղադրում է ազգայնականության և հակաադրբեջանական քարոզչության մեջ...2012 թ-ի հունիսի 21-ին Հիլալ Մամեդովը ձերբակալվել էր և դատապարտվել էր 5 տարի ազատազրկման...Նրան մեղադրել էին թմրամիջոցներ վաճառելու,ինչպես նաև դավաճանության մեջ...Սակայն բազմաթիվ միջազգային իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունների,ինչպես նաև եվրոպական որոշ երկրների ղեկավարների հորդորներից հետո ապշերոնյան բռնապետը նրան 2016 թ-ի մարտի 17-ին ազատ արձակեց...

 


Երևում է,Ադրբեջանում կրկին թափ է առնում բնիկ ժողովուրդների նկատմամբ հալածանքների նոր փուլը...