Վարչապետ Կարեն Կարապետյանը Կառավարության այսօրվա նիստում ոստիկանապետին հանձնարարել է խիստ վերահսկողություն իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան զբոսաշրջիկներ տեղափոխող տաքսիստների նկատմամբ։ Ինչպես իր խոսքում վարչապետն է նշել. «Վարորդները անթրաշ, չստիկով, Սևանա լճի փոխարեն տանում են Երևանյան լիճ ու 20-30 հազար փող են վերցնում»։

 


Սա կարևոր խնդիր է, որն օր առաջ լուծում է պահանջում ու շատ վաղուց են մարդիկ բարձրաձայնում այդ մասին։ Զբոսաշրջային սեզոնն արդեն սկսվել է, իսկ այդ անթրաշ ու շատ հաճախ նարկոդիսպանսերներում գրանցված փնթի տաքսիստները դեռևս սպասարկում են Երևան ժամանող օտարերկրացիներին։ Պետք է ճիշտը խոսել. հարցին լուծում տալով և ոլորտը կարգավորելով վարչապետը հսկայական աշխատանք կատարած կլինի։

 


Երկրի մասին պատկերացում զբոսաշրջիկը կազմում է հենց օդանավակայանից դուրս գալուց։ Իսկ մեր դեպքում, այդ տպավորությունն այնքան էլ դրական չի։ Ուղղակի շատ անգրագետ վարորդներ կարծում են, որ, եթե օտարերկրացի է, լեզու չի հասկանում, ուրեմն «հարիֆ է» ու կարելի է «կլպել», բայց չեն հասկանում, որ դրանով վնաս են հասցնում երկրի զբոսաշրջային ոլորտին։ Չեն հասկանում, որ այդ զբոսաշրջիկն իրականում այդքան էլ հիմա չէ, ու որ հաջորդ անգամ ոչ ինքը կգա մեր երկրիր, ոչ էլ իր մտերիմներին խորհուրդ կտա։ Ում թալանես, հետո ասես «նորեն համեցեք» ու նա համաձայնվի։

 


Իրական դեպք է, երբ մի կազմակերպություն Ավստրիայից զբոսաշրջիկների խմբի է ընդունել, հնարավոր բոլոր դրական կողմերից ներկայացրել Հայաստանը, հյուրասիրություններ կազմակերպել և այլն, ու վերջին օրը տաքսիով ճանապարհել օդանավակայան։ Մարիոթից օդանավակայան տաքսիստը 40 հազար դրամ է պահանջել... ու հետո, նույն այդ տաքսիստը կդժգոհի, որ «երկիրը երկիր չէ», «գորՁ չկա» ու «սաղ թողնում, փախնում են»։
Ինչպես օդանավակայանում կանգնող տաքսիստների, այնպես էլ մնացածների նկատմամբ վերահսկողությունը պետք է լինի խիստ ու մշտական։

 

Արամ Գևորգյան