Դաշնակցության խմբակցության պատգամավորի ելույթը և դրա հետևանքները PR-ի առումով ճգնաժամային վիճակ է։ Այսինքն՝ եղել է դեպք (ելույթ), որը «խփում է» կուսակցության վարկանիշին (իմիջին)։ Կամ, եթե չի խփում, ապա առնվազն հանրության կողմից բացասական գնահատականի է արժանացել. նույնն է, թե խփում է։
Նման դեպքերում ոչ թե պետք է քննադատել (դատապարտել) քննադատողներին, այլ կոնկրետ քայլերի դիմել։ Շուտով 24 ժամը կանցնի ելույթից, բայց չկա արձագանք՝ ճգնաժամը չի կառավարվում։ Ավանդաբար ճգնաժամի կառավարման համար հատկացվում է 6-8 ժամ։ Եթե ճգնաժամը չի կառավարվում, ապա այն անընդհատ շարունակվում է։ Դուք այլևս չեք կառավարում ճգնաժամը, հակառակն է։
Իհարկե կա նաև երկրորդ տարբերակը՝ լռել, մինչև մեդիաաղմուկն անցնի (սովորաբար դա տևում է 2-3 օր, եթե նոր զարգացումներ չլինեն) կամ տեղի ունենա մեկ այլ իրադարձություն, որի վրա կշեղվի հանրային ուշադրությունը։
Ես չգիտեմ, թե որ տարբերակը կգործի այս դեպքում, բայց եթե չլինի համապատասխան արձագանք, երկար տարիներ անց, «գնդակահարության պատի տակ» այս դեպքը կհիշեցնեն :)
Միքայել Յալանուզյան