Կալինինգրադի Համալսարանի նուսանողների հետ հանդիպաման ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է,որ ԼՂՀ հարցի կարգավորման մեջ կողմերը մի քանի անգամ մոտ են եղել խնդրի հանգուցալուծմանը,սակայն մեկը մյուսի հանդեպ բնազդաբար լցված լինելով անվստահությամբ,վերջին պահին չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Խնդիրը ըստ ռուս դիվանագիտության տեսչության ղեկավարի՝ դետալների մեջ է,որոնք շատ զգայուն են,վերաբերվում են երկու երկրների ոչ միայն արտաքին,այլև ներքին քաղաքական վրեադասավորումներին։

 

Եվ ուրեմն,կարող ենք եզրակացնել,որ այնուամենայնիվ այս հարցի կարգավորման գլխավոր բաղադրիչը ոչ թ ե արտաքին աշխարհի միջամտությունն է ու հապաղումը,այլ նախևառաջ ներքին բախումներից խուսափելը։ Պարզա է սրանով,որ եթե խոսք է գնում երկու երկրների ներսում ենթադրյալ լուծումցի հետո ծագող անհագստություններին,ապա կողմերը համաձայն են եղել փոխզիջումների ու բացառել են պատերազմի վերսկսումը։

 

Նույն Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հայտարարել է որ ոչ մեկ չի կարող ասել,թե իրականում ինչ են բանակցել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները։ Լավրովի խոսքից պարզ է դառնում,որ խնդիրը ավելի շատ էմոցիոնալ ու դետալային բնույթ է կրում,իսկ դա հաղթահարելու համար քաղաքական կամք է պետք։ Հայաստանում շատ վաղուց,իսկ ապրիլյան պատերազմից հետո բավականին կարևոր դարձավ ԼՂՀ հիմնախնդիրը։

 

Հանրության ներկայացվեց հայաստանյան կողմի մոտեցումը թե ըննդիմության ու թե իշխանության շուրթերով։ Հայաստանյան հասարակությունը ադեկվատ է վերաբերվում այս հարցին,որովհետև ավելի բաց է ու ավելի տեղեկցված։ Ադրբեջանում նույնի մասին խոսել չենք կարող,քանի որ երկրի քարոզչամեքենան առ այսօր չի դադարում սեփական ժողովրդին կերակրել օր առաջ Հայաստանը հողին հավասարեցնելու ու Ղարաբաղը ազատագրելու շուրջ։ Հետևաբար բանակցությունների չկայացումն ու ձգձգումը միայն կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին,որովհետև եթե նրանք իսկապես ցանկություն ունեն հարցի խաղա կարգավորման հասնելու գործում,ապա նախ պետք է սեփական հանրությանը դրան պատրաստել։