ՌԴ պետդումայի նախկին նախագահ Ալեքսեյ Արբատովը հայ-ռուսական հարաբերությունները բնորոշել է որպես դասական ռազմաքաղաքական ալյանս: Նա գրել է. «Հայաստանը չի գոյատևի առանց Ռուսաստանի և միաժամանակ առանց Հայաստանի Ռուսաստանը կկորցնի Կովկասը: Թեև Հայաստանը փոքր երկիր է, այն մեր ֆորփոսթն Հարավային Կովկասում: Հայաստանը մեզ համար ավելի կարևոր է, քան նույնիսկ Իսրայելը ԱՄՆ համար» :
Փոխանակ օգտագործենք այս հանգամանքը և փորձենք թանկ, շատ թանկ գնով ծախել մեր «ֆորփոսթային» կարգավիճակը ռուսների վրա, մենք փորձում ենք նրանց միջոցով իշխանություն պահել և կամ իշխանափոխություն անել, իսկ մեկ-մեկ էլ չեղած տեղը խնդիրներ ստեղծել՝ ինչպես կիրիլիցայի հարցում: Եթե մի կողմ դնենք գործող վարչապետին, ապա պետական մտածողություն ես չտեսա ո՛չ իշխանությունների և ո՛չ էլ ընդդիմության գործողություններում:
Վախթանգ Սիրադեղյան