Լավ կլինի ՀՀ վարչապետը ձգի իր նախարարների, ուշադրություն՝ ԻՐ, այլ ոչ թե ՀՀ-ի, գոտիներն ու զսպի ախորժակները: Լավ կլինի ԱԺ նախագահն էլ ԱԺ հանձնաժողովների նախագահների գոտիները ձգի, ախորժակները զսպի : Որ ասում եմ գոտի, ախորժակ, հեչ նկատի չունեմ սնունդ ուտելու , կուլ տալու պրոցեսը, այլ՝
1. ծառայողական մեքենաները, ոչ աշխատանքային ժամերին, ոչ աշխատանքային օրերին ծառայողականները մնան գարաժներում:
2.անիմաստ գործողումները, որն ընտանյոք հանդերձ է,
3. եթե պետության հաշվին հանգստանալու են մեկնում, ուրեմն բացառապես Հայաստանի տարածքում, որ ասում եմ Հայաստան Արցախն էլ նկատի ունեմ,
4. հո սաղ ես չեմ ասի՞...
Այդ տնտեսված գումարի ծախսելու տեղը , եթե չգիտեք, տվեք ինձ, ես այն շատ կարևոր տեղ կուղղեմ...
Հ.Գ. ԱԺ ոչ մի պատգամավոր այդպես էլ գումար չփոխանցեց ,,Հայոց Հզոր Բանակ,, ծրագրին: Ազգ - բանակ կարգախոսը դարձել է Գ.Նժդեհի խոսքերն պատեհ ու անպատեհ օգտագործելու նման մի բան... Ռեալ մի բան չտեսա...
Հ.Գ.Գ. Մեր ԱԺ-ում քա՞նի չծառայած կա... Խնդրում եմ, անուն ազգանունով քոմենթում գրեք:

 

Կարեն Հովհաննիսյան