Քաթարի հետ կապված հետաքրքիր պարտիա է ոնց-որ սկսվում: Քաթարը ունի շատ լուրջ' համաշխարհային ազդեցություն ունեցող լրատվական կայսրություն:
Պարտիայի իմաստը ոնց-որ հետևյալն է. Քաթարին սարքում են իզգոյ, որից հետո նրան ոչինչ չի մնում, քան իր լրատվական կայսրությունը օգտագործի Սաուդյան Արաբիայի, Էմիրաթների, Քուվեյթի դեմ' կոմպրոմատները հանրայնացնելու համար:
Պաշտպանվելու այլ գործիք նա չունի: Հաջորդ քայլով իզգոյը դառնալու են հենց այն երկրները կամ այն երկրների իշխող խավերը, որոնք փորձում էին Քաթարին իզգոյ սարքել: Իսկ դա այդ երկրների համար հեղափոխոխությամբ է հղի: Քաթարին որպես պրովոկատորի են օգտագործում;
Սաուդյան Արաբիան մասնատելու հարցը վաղուց էր օրակարգում, իսկ Իրանը ընդամենը մյուսներին վախեցնելու համար է' ոչ ավելին: