Պարսից ծոցի տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Սաուդյան Արաբիայի' Կատարի հետ միակ ցամաքային սահմանը փակելուց հետո Կատարը փաստացի ստանում է կղզու կարգավիճակ:

 

Թեհրանը պաշտոնապես դեռ չի արձագանքել Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և Եգիպտոսի՝ Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշմանը, սակայն ԻԻՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալը հետաքրքիր դիտարկումներ է արել այս առնչությամբ: