Սիրելի տղաներ ու աղջիկներ, ես վատ նորություն ունեմ ձեզ համար. հոմոֆոբ չլինելը, աթեիստ լինելն ու կուսության մասին միջնադարյան պատկերացումներ չունենալը ողջունելի, բայց դեռևս անբավարար փաստեր են առաջադեմ մարդ ու քաղաքացի լինելու համար:
Օրինակ՝ միջին վիճակագրական ՀԽՍՀ ինժեներն, ով միայն կույս էր առնում ու մեկ-մեկ էլ թաքուն աղոթում էր կամ նույնիսկ էրեխուն կնքում, շատ ավելի առաջադեմ մարդ էր, որովհետև մասնիկ էր մի օրգանիզմի, որն, իր բոլոր թերություններով հանդերձ, աշխատում էր հանուն առաջադիմության, հանուն պրոգրեսի, ինչը բազմաթիվ անասնություններ շտկելուց հետո կբերեր մարդկանց կյանքն ավելի լավը դառնալուն:
Իսկ մենք (ու ես էլ) մաս ենք մի համակարգի, որը գեներացնում է ոչ թե պրոգրես, այլ բացառապես սրաչեր: Եթե նույնիսկ ողջ հայ ազգը վաղը իրար դոմփի, ԱԺ-ն ընդունի միասեռական ամուսնություններ արտոնող օրենք, Կոմիտաս վարդապետին վռնդեն թիվիներից, իսկ եկեղեցին սկսեն չորով հարկել, ՀՀ-ում բան չի փոխվելու՝ բացի մեր տրամադրությունից:
Խփել չկա, սաղիդ սիրում եմ (բացի Կոմիտաս վարդապետից)։
Նիկոլայ Թորոսյան