Մեր մեջ բույն է դնում մի վատ բնավորության կամ սովորության գիծ՝ անընդհատ ու ամեն ինչից բողոքելը : Ոչ մի երկրում հանապազօրյա հաց վաստակելը հեշտ չէ, ոչ մի երկրում աշխատանք գտնելը հեշտ չէ, ոչ մի երկրում արդարությունն ու արդարմտությունը շատ ավելի լավը չէ, բայց միևնույն է մեր աչքին հարևանի հարսը սիրուն ա երևում:

 


Ասում ենք գյուղաբնակը վարկի տակ է, իսկ գիտե՞ք , որ գյուղացիների 90 տոկոսը վարկը վերցնում տուն է սարքում, տուն վերանորոգում , կամ պարզապես այդ պահին գումար է պետք եղել ու վերցրել է : Նա չի վերցրել ու գյուղատնտեսության մեջ ներդրում արել, որրը կարող էր անել: Կամ ասում ենք, որ քաղաքաբնակը վարկի տակ է, իսկ գիտեք, որ քաղաքաբնակի 90 տոկոսը վարկը վերցրել ճո՜խ Նոր տարի է արել, ծով հանգստանալու է մեկնել և այլն, նրան այդպես է ձեռնտու եղել , այդպես է արել: Ես ոչ ոքի չեմ մեղադրում վարկ վերցնելու համար, քավ լիցի, մարդկանց այդպես է ձեռնտու, որ մաս-մաս վճարեն: Բայց , որ անընդհատ վարկը բերեն ու մտցնեն աչքդ, բայց որ անընդհատ բողոքեն երկրից, երկրի իշխանությունից, որ իրենց տարավ մտցրեց վարկի տակ, այ այդտեղ ՝ ստոպ...

 

Եթե դու վստահ չես քո ուժերի վրա ուրեմն առուն մի թռիր, իսկ եթե որևէ մեկը քեզ օգնում է, որ այդ առուն թռնես , ուրեմն բարի եղիր ոչ թե բողոքես, որ մնացիր այդ օգնության պարտքի տակ, այլ փորձիր վերադարձնել այդ պարտքը, չէ որ կյանքը շարունակվում է ու դեմը դեռ գետեր էլ կան անցնելու...

 

Կարեն Հովհաննիսյան