Բոլորս էլ գիտակցում ենք, որ պատերազմը վերսկսելու է Արցախում, պարզապես բոլորս չենք ուզում խոսել դրա մասին՝ հույս ունենալով, որ այն իրականություն չի դառնա: Պատերազմ կլինի, Ադրբեջանը կփորձի հեռահար կայծակնային հարձակմամբ լուծել ստրատեգիական հարցեր, այնուհետև կանցնի մերձամարտի: Ուսումնասիրելով 2016թ. ապրիլյան պատերազմը, Ադրբեջանի հարձակվողական տեխնիկան ու նրա գրանցած անհաջողությունները, վստահ եմ, որ այս անգամ նրանք դիմելու են հեռահար կրակի օգնությանը: Պատերազմի ամեն վարկյան սկսելու հավանականությունը, իմ կարծիքով, գնալով մեծանում է : Եթե ուսումնասիրենք ակտիվացման ու թեժացման դինամիկան, Ադրբեջանի ներիքն խնդիրները, ալիևյան կլանի տնտեսական անհաջողությունները, ապա պետք է սպասենք մոտեցող պատերազմին: Սակայն այնպես չէ, որ ալիևյան կլանը ցանկանում է ամեն գնով տիրանալ Արցախին, պարզապես նրանց հարկավոր է սրել իրավիճակը ճակատում, տնտեսական ճգնաժամի պատճառները տանել դեպի ռազմաճակատ և դրանով լուծել իր արդարացման հարցը իր իսկ բնակչության շրջանում...