Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրից Դոնալդ Թրամփը հրաժարվել է,ինչը հանդիսանում է ևս մեկ ապացույց ԱՄՆ-ի համաշխարհային իրադարձություններից մեկուսանալու։ ԱՄՆ նախագահը հավատարիմ է մնում փաստորեն ի նախընտրական խոստումներին(օդի աղտոտվածության մակարդակով ԱՄՆ-ը երկրորդ է աշխարհում ու Թրամփը նպատակահարմար է գտնում համաձայնագրի անդամ երկրների ֆոնդին այդ գումարները ուղղելու փոխարեն միայն կենտրոնացնել ԱՄՆ-ի վրա):
Սա իհարկե առանձնապես մեծ իրադարձություն չէ, սակայն ցուցիչ է հատկապես այն բանից հետո,երբ Թրամփը նաև ՆԱՏՕ-ի վեհաժողովի ընթացքում ութնյակի երկրներին հայտնեց իր դիրքորոշման մասին առ այն,որ ռազմական այդ կառույցվի բյուջեն մտադի է կրճատել՝ ավելի ճիշտ չի պատրաստվում ԱՄՆ պետական բյուջեի հաշվին ՆԱՏՕ պահել։ Գերակշիռ մասը ծախսերի հոգում է հենց ԱՄՆ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շտապեց հայտարարել,որ Գերմանիան և ՆԱՏՕ-ն հույսները պետք է դնեն միայն սեփական ռեսուրսներին վրա։ Սա որոշակի արտահայտում է իհարկե նեղսրտածություն,սակայն քաղաքական կատեգորիա համարել չենք կարող։
Իսկ ինչ մնում է Դոնալդ Թրամփին, պետք է արձանագրել,որ թեկուզ ոչ արագ,բայց հաստատուն քայլերով նա փորձում է իրականություն դարձնել իր նախընտրական խոստումներն ու ձերբազատվել ավելորդ ծախսերից ու հոգսերից՝ այն ուղղելով բացառապես ԱՄՆ ներքին խնդիրների վրա։