Բաղադրիչներ
- բանան - 2 հատ
- կակաո - 60 գր
- կաթ - 120 մլ
- փխրեցուցիչ - 1.5 թ/գդ
- վանիլին - 10 գր
- աղ - 0.5 թ/գդ
- ջուր - 240 մլ
- բուսայուղ - 120 մլ
- ալյուր - 245 գր
- շաքարավազ - 400 գր
- սոդա - 1.5 թ/գդ
- ձու - 2 հատ
- շոկոլադ սև - 50 գր
Պատրաստման եղանակ
- Ալյուրը, փխրեցուցիչը, սոդան, կակաոն լավ խառնում ենք, ավելացնում շաքարավազը, աղն ու վանիլինը:
- Ձվերը լավ հարում ենք, ավելացնում բուսայուղն ու կաթը և կրկին հարում ենք: Երկու զանգվածները միացնում ենք իրար, ավելացնում խյուսի վերածած բանաններն հալեցրած շոկոլադը և կրկին լավ խառնում ենք:
- Բիսկվիթը լցնում ենք 22 սմ տրամագիծ ունեցող յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 50 րոպե:
- Ահա և վերջ:
- Անչափ համեղ ու օդեղեն բիսկվիթ ստացվեց:
Համեղ բիսկվիթ , որը զարդարելու համար կարող ենք շոկոլադե կրեմ պատրաստել :