Վերսալում երեկ կայացած՝ Պուտին -Մակրոն հանդիպմումը մեղմ ասած անցել է լարված մթնոլորտում,սակայն փոխարենը կողմերը մի շարք հարցերի շուրջ որոշակի հստակություն են մտցրել։ Երևի թե հենց սա էր անհրաժեշտ թե Ֆրանսիային, թեՌուսաստանին երկուստեք հարաբերություններում որոշակի փոփոխություններ մտցնելու համար։

 

Շատ կարևոր է,որ Ֆրանսիան,հանձին նախագահի լիարժեք գիտակցում է,որ առանց Ռուսաստանի մի շարք ճգնաժամերի հարցում լուծումներ գտնելը բացառվում է։ Ռուսաստանն էլ իր հերթին,հշնախագահ Պուտինի շուրթերով ընդունեց,որ այն սանկցիաները,որոնք սահմանել է Եվորմիությունը, վնասումէ համաշխարհային տնտեսությանը։ Այսինքն կա հստակ գիտակցություն,թե կոնկրետ որ հարցերն են խանգարում երկկողմանի հարաբերությունների կարգավորմանը։ Մյուս կողմից,ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ դիրքորոշումը,այն է , ռազմական ծախսերի շեշտակի նվազում, հնարավորություն է տալիս պայքարել ահաբեկչության դեմ,արդեն նաև Ռուսաստանի հետ սերտ համագործակցության շնորհիվ։

 

Մակրոնը բավականին պրագմատիկ ու ինքնավստահ նախագահ է երևում։ Հենց Պուտինի մոտ նա խատորեն քննադատեց ռուսական երկու հեռուստաընկերությունների՝ «Russia today» և «Sputnik»։ մեղադրեց ոչ պրոֆեսիոնալ վարքգածի ու ինֆորմացիոն ստեր տարածելու մեջ։ Դա էր իմիջաիլոց այն պատճառը,որի համար Ֆրանսիայի նախընտրական շրջանում Մակրոնը թույլ չի տվել այդ երկու հեռուստաընկերություններին մանսակցել իր նախընտրական կամպանիային։