Ցարական կառավարությունը Արևելյան Հայաստանը իրեն միացնելուց հետո սկսեց իրականացնել իր գաղութատիրական քաղաքակնությունը: Ընդհանրաես ցարիզմը Հայաստանի, ինչպես և ամբողջ Հարավային Կովկասի վրա նայում էր որպես իր գաղութի։

 

Պատահական չէ, որ դեռևս 1827 թվականին ֆինանսների մինիստր գրաֆ Կանկրինը Նիկոլայ 1-ին ներկայացրած մի զեկուցագրում Անդրկովկասն անվանում էր Ռուսաստանի գաղութ: 1840 թվականին Նիկոլայ 1-ին ներկայացված մի այլ զեկուցագրում ասված է, թե Անդրկովկասի ժողովուրդներին հարկավոր չեն համալսարաններ, ֆաբրիկաներ և գործարաններ։

 

Հարկավոր են առևտրական ճանապարհներ՝ Անդրկովկասը Ռուսաստանի հետ կապելու, այնտեղից հումք ստանալու և փոխարենը մանուֆակտուրային արտադրանքներ տալու համար: Հատկանշական է, որ ռուսները Հարավային Կովկաս տարածաշրջանը անվանում էին Անդրկովկաս: Ընդհանրապես Անդրկովկաս եզրույթը ցարական Ռուսաստանի վերնախավում համարվում էր իրենց այն գաղութային տարածքը, որը գտնվում էր Կովկասյան լեռներից այն կողմ: