Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդրենրի այս տարվա ցուցակը...Ըստ պարբերականի աշխարհի ամենահայտնի 100 բրենդների նախնական ընդհանուր արժեքը կազմել է 1,95 տրիլիոն դոլլար...

 


Ըստ այդմ,առաջին պատվարով հորիզոնականը զբաղեցրել է ամերիկյան Apple կորպորացիան,որի բրենդը գնահատվել է 170 միլիարդ ամերիկյան դոլլար..Երկրորդ հորիզոնականում է Google-ը՝101,8 միլիարդ դոլլարով,երրորդ տեղում է Microsoft-ը՝87 միլիարդ դոլլարով,չորրորդ տեղում է Facebook-ը՝73,5 միլիարդ ամերիկյան դոլլարով,հինգերրորդ հորիզոնականում է Coca-Cola-ն՝56,4 միլիարդ ամերիկյան դոլլար...Աշխարհի թանկարժեք տասը բրենդից ընդամենը երկուսն են ոչ ամերիկյան՝ճապոնական Toyota-ն (41,1 միլիարդ դոլլար) և հարավկորեական Samsung-ը (38,2 միլիարդ դոլլար)...

 


Ըստ Forbes-ի անցյալ տարվա համեմատ բավական թանկացել են Amazon-ի, Facebook-ի և Starbucks-ի բրենդները,իսկ IBM-ը, HSBC-ին և Caterpillar-ը գրանցել են նվազում...
Հ.Գ.Մի տխուր հաշվարկ մեզ համար...Պարզվում է աշխարհի տասը բրենդների արժեքը կազմում է ներկայիս ՀՀ-ի 558 տարվա բյուջեն...