1.Ռաբիզ լսող ու միշտ Ռազմիկին պաշտողը հիմա ասում է Ռազմիկն ո՞վ եղավ, որ վաստակավոր արտիստի կոչում ստանա: (Իրականում ճիշտ ես հարգելիս, բայց ներսումդ արտահայտվիր, չէ՞ որ քո պաշտելին է):
2.Հայաստանում վաստակավոր դառնում են շատ անգամ ոչ թե հայրենիքին ու ժողովրդին մատուցած ծառայության, որքան ՀՀԿ-ին գովերգելու և վերջինիս նախընտրական արշավին մասնակցելու համար:
3. Հայաստանում անտեսված է մտավորականն, ով գլուխը կախ ազգանվեր գործ է անում, և գնահատվում է նա, ով մտավորականի իմիտացիա է ստեղծում՝ ապրելով հաճախորդավճարի վրա:
Իսկ ի՞նչ ենք ակնկալում, այն դեպքում, երբ դեռ ունակ չենք տարբերել անգամ իրական մտավորականին ու արտիստին կեղծ մտավոռականից (հազար կներեք տառասխալի համար):
Տարրական քաղաքացիական վարքի, կենցաղավարության և կուլտուրայի խնդիր ունենք լուծելու առհասարակ՝ որպես հիմք ավելի լայն քայլեր անելու համար: