Ցանկացած կարգավիճակում, եթե նա վերադառնա Հայաստան՝ գործակալ,դավաճան, գլխի ընկած, Ադրբեջանին հարվածած և այլն, միևնույնն է Հայաստանում Վահանը ազատ ապրել չի կարող:
Ու այս պարագայում, երբ մարդիկ պահանջում են, որ ԱԱԾ-ն շտապ հայտարարի, թե սա ինչ է կամ Վահանը գալու է Հայաստան ու շպիոն դառնա Ադրբեջանցիների համար, պարզապես ծիծաղելի է:
Նախ ԱԱԾ-ն կյանքում նման օպերացիաների մասին չի հայտարարի, քանի որ տվյալ կառույցը մեր բակի խանութը չէ ու մենք էլ մեր պարտքի ցուցակը չենք պահանջում: Նման շատ օպերացիաններ հավատացեք անցել գնացել են ու մենք կյանքում ոչ իմացել ենք ոչ էլ կիմանանք, որ դա ԱԱԾ-ն էր կազմակերպել:
Ադրբեջանի համար շպիոնություն Վահանը կյանքում չի կարող անի Հայաստանից: Նախ՝ ի՞նչ պետք է ասի: Հետո՝ այնպես չի , որ քաղաքում հանգիստ պտտվելու է , զորամասեր է գնալու և այլն: Եթե անգամ մի օր Հայաստան ոտք դնի, ապա լինելու է համապատասխան մարմինների վերահսկողության տակ:
Իլհամ Ալիևն էլ այդքան հիմար չի, որ Վահան Մարտիրոսյանին մատաղ անի, ինչա թե միջազգային կառույցներին ապացուցի, թե տեսեք հայը չգնահատեց մեզ: Քանի որ տեսանյութի մեջ շատ լուրջ մեղադրանքներ կան ուղղված այդ կառույցներին:
Սպասենք հաջորդ տեսանյութերին:
Աշոտ Ասատրյան