Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Պետությունը փորձում է առավելագույնս ընդլայնել հայկական ավիաուղիների հետ համագործակցողների շրջանակը: Արդյունքում մի շարք ավիաընկերություններ մուտք են գործել Հայաստան, ինչի արդյունքում ստեղծվել է որոշակի մրցակցություն, և ավիատոմսերի գները նվազել են:

Այս օրերին Հայաստանում ավիափոխադրումների գործընթացն է վերսկսել Բելառուսի խոշորագույն ավիափոխադրող ընկերությունը, որը թռիչքներ է իրականացնում եվրոպական և ասիական մի շարք օդանավակայաններ:

Ընկերությունը թռիչքները Հայաստանում իրականացնելու է ամառային նավիգացիոն շրջանում, ինչն իրենից ենթադրում է, որ շաբաթական երկու անգամ իրականացվող փոխադրումները կտևեն մայիս-հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում: