Նախագահի ելույթից տևական ժամանակ է անցել, բայց դեռ քննարկվում է և քննարկվում է հուզականության ու ընդդիմադիր երևալու պրիզմայից, որևէ սթափ վերլուծություն, որևէ սթափ առաջարկ այդպես էլ չեմ տեսել:

 

Բազմաթիվ վերլուծություններ կան, որոնք կրկնում են իրար: Յուրաքանչյուրն իր պարտքն է համարել ավելի բարձր բղավել նույն բանի մասին, որ ամենաընդդիմադիրն ինքը երևա: Իհարկե, կամ էլ գովել են ու էլի առանց մասնագիտական խոսքի:

 

Էսպես մինչև ո՞ւր: Ի վերջո բանտիկներից ազատվել է պետք: Նայում ես, մասնագետի վերլուծություն է, բայց բառերն ու տառերը ոչ մասնագիտական են: Ավելի լավ Հայաստան բոլորս ենք ցանկանում, բայց ավելի լավ Հայաստանն ինքնուրույն չի գալիս կամ էլ գալիս է, բայց մենք մնում ենք դժգոհ:

 

Հասարակական սեկտորը, ովքեր իրենց համարում են ամենագիտակիցը, պատեհ-անպատեհ հացադուլ ու միտինգ են անցկանցում, կլոր սեղան քննարկում արե՞լ են, ինչ-որ առաջարկներ ներկայացրե՞լ են: Ես չեմ նկատել: Ես համոզված եմ, որ խոսողներից շատերը ելույթը կա՛մ չեն կարդացել, կա՛մ էլ միայն մի փոքր մասն են ընթերցել ու լսել:
Այսպես երազանքների Հայաստան չի կառուցվում, պարոնայք և տիկնայք: