Շատերի համար արդեն պարտադիր սովորույթ է դարձել առավոտյան սուրճ խմելը, քանի որ առանց այդ անուշաբույր ըմպելիքի շատ դժվար է արթնանալը: Սակայն սուրճն օժտված է նաև այլ օգտակար հատկություններով, որոնց մասին շատերը չգիտեն: Ձեզ ենք ներկայացնում սուրճ ըմպելու 10 կարևոր պատճառ:

 

1.    Սուրճը հակաօքսիդանտների բնական աղբյուր է 

 

Մարդն ավելի շատ հակաօսիդանտներ է ստանում սուրճից, քան բանջարեղենից ու մրգերից:

 

2.    Սուրճի բույրն ունենում է հակասթրեսային ազդեցություն

  

Կորեացի գիտնականները հայտնաբերել են, որ սուրճի բույրը յուրահատուկ կերպով է ազդում ուղեղի լարվածության հետ կապված սպիտակուցների վրա և օգնում է մտածել ավելի դրական բաների մասին:

 

3.    Սուրճը նվազեցնում է Պարկինսոնի հիվանդության ախտանշանները

  

2012 թվականին Science Daily ամսագրում հրապարակված մի հոդվածի  համաձայն՝ սուրճն օգնում է Պարկինսոնի հիվանդությամբ տառապողներին ավելի լավ կառավարել շարժումները:

 

4.    Սուրճն օգտակար է լյարդի համար (հատկապես ալկոհոլի չարաշահման դեպքում)

  

22 տարի տևած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական գոնե մեկ բաժակ սուրճ ըմպելը 20%-ով նվազեցնում է լյարդի ցիռոզի առաջացման վտանգը: Նշենք, որ ուսումնասիրությանը մասնակցել է 125000 կամավոր:

 

5.    Սուրճը նվազեցնում է ինքնասպանության հակումը

  

Օրական 2-4 բաժակ սուրճ խմելը կարող է նվազեցնել ինքնասպանության վտանգը 50%-ով:

 

6.    Նվազեցնում է մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը

  

Սուրճը նվազեցնում է կանանց մոտ մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը:

 

7.    Բարելավում է սպորտային տվյալները

  

Կոֆեինը բարձրացնում է արյան մեջ ճարպաթթուների մակարդակը, ինչը հնարավորություն է տալիս մկաններից կլանել ու այրել ճարպերը և վերածել էներգիայի: Սա պահպանում է օրգանիզմի ածխաջրերի պաշարը և թույլ է տալիս օգտագործել դրանք ավելի ուշ:

 

8.    Նվազեցնում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը

 

Գիտնականները պարզել են, որ օրական 4 բաժակ սուրճ խմելը 50%-ով նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման վտանգը:

 

9.    Սուրճը շատ օգտակար է գլխուղեղի համար

  

CNN հեռուստաընկերությունն ապացուցել է, որ սուրճը բարձրացնում է մարդու գլխուղեղի աշխատանքի արդյունավետությունը:

 

10. Սուրճը երջանկացնում է

  

Առողջապահության Ամերիկյան ազգային ինստիտուտում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շաբաթական գոնե 4 բաժակ սուրճ խմող մարդիկ 10%-ով քիչ են հակված դեպրեսիաների, քան նրանք, ովքեր ընդհանրապես չեն խմում սուրճ: