Ադրբեջանի ղեկավարությունը՝ պաշտպանության նախարարության, պետական անվտանգության և ոստիկանության օգնությամբ, Լինչի դատաստանի են ենթարկում մի շարք զինծառայողների:
Ադրբեջանի ուժային կառույցները 40 և ավել զինծառայողի համարում են ազգի դավաճան, որոնք պարբերաբար տեղեկություններ են տվել մեր հատուկ ծառայության աշխատակիցներին: Հայտարարություն էր տարածվել, որ դավաճանների մի մասը մայիսի 9-ին պետք է կազմակերպեին հայկական բանակի ներխուժումը ադրբեջանական մի շարք շրջաններ, ինչից հետո այդ տարածքները պետք է ազատագրվեին մեր զինծառայողների կողմից:
Դավաճաններին բացահայտելուց հետո Ադրբեջանի ղեկավարությունը անօրինական կերպով սկսել է պատժել զինծառայողներին: Նրանց գողանում էին տներից, փողոցներից ու մեկ-երկու օրվա ընթացքում սպանում էին, այնուհետև գաղտնի թաղում որևէ աղբանոցում:
Սակայն ադրբեջանական ուժային կառույցները այդ ամենով չեն սահմանափակվում: Նրանք պատժում են նաև լրտեսների ընտանիքի անդամներին՝ հետապնդելով, աշխատանքից ազատելով ու շատ հավանական է, որ շուտով նաև նրանց սպանելով:
Սպանված և դեռ չսպանված սպաների մեծ մասը ապրիլյան պատերազմի ակտիվ մասնակիցներ են եղել: Սա է պատճառը, որ ադրբեջանցիների մի մասը չեն հավատում, որ լրտեսության համար այսպիսի պատժի են ենթարկվում նրանք: Խնդիրը հնարավոր է ավելի խորքային է: Պատերազմին անմիջական մասնակցություն ունեցածները շատ բաներ կարող են իմանալ ներքին խոհանոցից ու այս կերպ Ադրբեջանը վերացնում է սեփական բանակի զինվորներին, ովքեր կյանքի գնով ժամանակին փորձում էին կռվել Ադրբեջանի համար:
Ադրբեջանական բանակի ու ուժային կառույցների այսպիսի վիճակը իհարկե մեզ ձեռք է տալիս: Թող իրար մոռթեն, սատկացնեն: Երևի սրանք հենց իրանք իրանց ձեռքով էլ վերանան աշխարհի երեսից:
Աշոտ Ասատրյան