Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զինվորական կոմիսարիատից ուղեգիր է ստացել հոգեբուժարանում բժշկական ստուգում անցնելու վերաբերյալ: Մանրամասներին տեղեկանալու համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից կապ են հաստատել Շահեն Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Զորակոչային հանձնաժողովի կողմից Շահեն Հարությունյանին բժշկական հետազոտություն անցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու վերաբերյալ հրապարակված տեղեկությունների հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան պարզաբանումների պահանջով գրություն է հասցեագրվել ՀՀ պաշտպանության նախարարություն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նոյեմբերի 5-ի գործով ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ զինկոմիսարիատից իրեն ուղարկել են հոգեբուժարան, որպեսզի անցնի բժշկական ստուգում։