Առաջին անհաջողված փորձը արել են Հնդկաստանի հայ վաճառականները, իրենց կապիտալի համար Ազգային Օջախ ձևավորելու համար, երբ արդեն պարզ էր, որ Բրիտանիան կլանելու է իրենց առևտրական կայսրությունը, իսկ Պարսկաստանն արդեն իրենց բիզնեսի համար որպես տանիք չի կարող ծառայել: Պետք է սեփական տանիքն ունենալ:

 


Երկրորդ փորձը կատարել են Արցախի մելիքները Գանձասարի կաթողիկոսի գլխավորությամբ, երբ հասկացան, որ չեն կարողանում դիմագրավել Շուշիի խանին:
Երկրորդ փորձի շարունակությունն արդեն Ռուսաստանի կազմում Հայկական մարզն էր, որը հետագայում անվավեր ճանաչվեց, սակայն պրոյեկտն ինտելեկտուալ առումով շարունակվեց, ինչում մեծ դեր կատարեցին Րաֆֆին ու մյուս գրողները, որոնք սկսեցին ազգային ինքնագիտակցություն ձևավորել (կարելի է ասել' հնարել):
Այդ պրոյեկտը Սովետական շրջանում մոդերնիզացվեց: Առհասարակ Սովետական Միությունը մոդեռնիստական նախագիծ էր, որի 14 հանրապտտություններն (Ռուսաստանն չհաշված) իրենց յուրահատուկ մոդեռնիստական շարունակությունն ունեցան:

 


1991-ից հետո Հայաստանի 3-րդ հանրապետությունը չի կարողանում իր ինքնուրույն նախագիծը ձևավորել, ինչի պատճառով ոչ թե զարգացում, այլ հետընթաց է ապրում: Դա քաղաքական ինտելեկտի ամլության հետևանք է:

Նման պրոյեկտներն ունեն թե աշխարհագրական, թե գաղափարախոսական, արժեքային, կրոնական, ինստիտուցիոնալ, ռազմական և այլ բաղադրիչներ: Նույնիսկ լեզուներ են ռեֆորմացվում' անգամ ստեղծվում:


--------------
Հ.Գ. Պետության կառուցումը որպես պրոյեկտ դիտարկելը ոչ միայն Հայաստանին է վերաբերվում, այլև այժմ գոյություն ունեցող համարյա բոլոր երկրներին, բացի ետսովետական երկրներին, աֆրիկյան որոշ երկրներին և այլն, որոնք ինքնուրույն կերպով չեն կարողանում ձևավորել իրենց ինքնուրույն նախագծերը, առանց դրսի օգնության:
Նույնիսկ Իտալիայի ու Գերմանիայի նման երկրները 19-րդ դարի քաղաքական նախագծեր են, ինչը շատ լավ զգացվում է օրինակ Հռոմի 19-րդ դարի ճարտարապետության և քաղաքաշինության մեջ' սկսած գլխավոր փողոցների անվանումներից, վերջացրած Հռոմի Վենետիկի հրապարակի գլխավոր կոթողից' Ազգի Խորանից: