Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ: «Ռուսաստանը 2017 թվականին շարունակելու է ռազմարդյունաբերության արտադրանք մատակարարել Հայաստանին, Բելառուսին, և Ղազախստանին: Խոսքն առաջին հերթին ավիատեխնիկայի, մասնավորապես՝ ուղղաթիռների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահապատ տեխնիկայի մասին է»:
Թե ինչ չափաքանակով Հայաստանը նոր սպառազինություն կստանա, դրա մասին չի խոսվել, սակայան փաստն ինքնին արդեն անհանգստության դրևսրումների տեղիք է տվել հարևան երկրում:
Վահագն Սարոյան