Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք տարվա ընդմիջումից հետո , կրկին իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ է ընտրվել:

 


Բանը նրանում է, որ ըստ Թուրքիայի նախկին սահմանադրության երկրի ղեկավարը իրավունք չուներ կուսակցական լիներ, առավել ևս ղեկվարեր քաղաքական կառույց:

 


Իսկ , ահա ապրիլի 16-ին ընդունված սահմանադրությամբ, երկրի ղեկավարը կարող է լինել թե՛ կուսակցության անդամ, թե՛ ղեկավարել այն: Մայիսի 3-ին Էրդողանն արդեն պաշտոնապես ԱԶԿ-ի անդամ է դառնում: Երեկ, մայիսի 21-ին, կուսակցության արտահերթ համագումարին Էրդողանը առաջդրվում է միակ թեկնածուն կուսակցության նախագահի պաշտոնին և ընտրվում կուսակցապետ՝ փոխարնելով երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին:

 

Կիլիկյան Հայաստան (Կարեն Հովհաննիսյան)