Հաճախ դժվար է լինում հասկանալ՝ դա իրական սեր է, թե ժամանակովոր տարվածություն: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 8 բան, որ տղամարդիկ անում են միմիայն, եթե իսկապես սիրում են:
1. Նա լսում է քեզ
Եթե նա պատրաստ է ժամերով լսել քո առօրյայի, խնդիրների, պատմությունների մասին, ապա նա իսկապես սիրում է քեզ:
2. Նա վիճում է քեզ հետ
Այո՛, այո՛, վիճաբանություններն ունեն նաև դրական կողմ: Եթե նա քեզ հետ վիճում է, ապա նրա համար մեկ չէ, թե դու ինչ կանես և քեզ հետ ինչ կլինի, նա անհանգստանում է քեզ համար:
3. Նա զոհողությունների է գնում ձեր երջանկության համար
Եթե նա փոխում է իր պլանները հանուն քեզ, ապա նա իսկապես սիորւմ է քեզ:
4. Նա պայքարում է ձեր սիրո համար
Եթե վիճաբանություններից հետո նա ոչ թե անտարբեր է դառնում, այլ փորձում է հաշտվել և ամեն բան կարգավորել, ապա նա իսկապես սիրում է քեզ: Նա վախենում է քեզ կորցնելուց:
5. Նա հպարտանում է քո ձեռքբերումներով
Եթե տղամարդը սիրում է կնոջը, նա հպարտանում է նրա ձեռքբերումներով, ինչպես կհպարտանար սեփականներով: Նա չի մրցակցում քեզ հետ:
6. Նա քեզ գեղեցիկ է համարում անգամ անհաջող օրերին
Չէ՞ որ ի վերջո սիրում են մարդուն, այլ ոչ արտաքինը: Եթե նա հասկանում և գիտակցում է, որ ժամանակ առ ժամանակ կնոջ դեմքին առաջացող որոշ տհաճ երևույթներ բնական են:
7. Նա հոգ է տանում քո ընտանիքի և ընկերների մասին
Նա հասկանում է, թե որքան կարևոր են նրանք քեզ համար, այդ իսկ պատճառով հոգ է տանում ոչ միայն քո, այլև նրանց համար:
8. Նա չի վախենում թույլ երևալ քո առաջ
Տղամարդկանց համար սա չափազանց դժվար է, սակայն եթե նա իսկապես անկեղծ է լինում և չի վախենում թույլ երևալ, ապա նա իսկապես սիրում է քեզ: