Մինսկի խումբը հանդես է եկել Ադրբեջանին դատապարտող հասցեական քննադատությամբ' կապված առաջնագծում Բաքվի սադրանքների հետ։ Ադրբեջանն, իհարկե, այդ հայտարարությունը սվիններով կընդունի, կմեղադրի Մինսկի խմբին միակողմանի, հայամետ դիրքորոշման մեջ և այլն, սակայն ամենակարևոր դա չէ։ Ամենակարևորն այն հանգամանքն է, որ Բաքվի համար միևնույն են այդպիսի հայտարարությունները։ Ադրբեջանը հասկացել է մեկ բան' ղարաբաղյան խնդիրը քաղաքական, դիվանագիտական լուծում չունի։ Պատերազմի պատրաստվող Ադրբեջանը Մինսկի խմբի հերթական, այո, նախորդներից ավելի կոշտ հայտարարությունն ընդունելու է ի գիտություն և շարունակի սադրանքները' ցույց տալու համար, որ նրանք «չվախեցան» Մինսկի խմբից, ինչպես նաև սեփական հասարակությանը ցույց տալով, որ անգամ գերտերությունները' ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ՌԴ-ն, «հայերի կողմից» են, և միակ ելքը Ղարաբաղը պատերազմի միջոցով «հետ բերելն» է։

 

Ստելլա Խաչատրյան