Թուրքիայի քրդերը արձագանքել են երեկ Հայաստանում ԱԺ անդրանիկ նիստը ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովի կողմից նախագահելու փաստին:


«Մեր պատմության մեջ սա եզակի դեպք է, երբ քրիստոնյա երկրում, երկրի խորհրդարանի բացումն ու գլխավոր նիստի նախագահությունը վստահվում է ազգությամբ քուրդ պատգամավորի, ով պատգամավոր է դարձել հատուկ ընթացակարգով» - ասված է Հաքքարիի HDP-ի տեղական կառույցի պաշտոնական հայտարարության մեջ:


«Առաջին անգամ է, որ ազգությամբ քուրդ նախագահողի մի կողմում նստած է երկրի ղեկավարը, մյուս կողմում կրոնական համայնքի ղեկավարը, իսկ նա նախագահում է խորհրդարանի նիստը,, - ասել է Շըրնաքի HDP տեղական կառույցի ղեկավար Աբեեթ Աեքան:


«Թուրքիայում ապրում են մի քանի տասնյակ միլիոն քուրդ , սակայն մինչ օրս քրդերը պայքարում են իրենց իրավունքների համար, որոնք ոտնահարվում են ամեն օր և ամեն տեղ թուրքերի կողմից, սակայն Հայաստանում, որտեղ բնակվում են մի քանի հազար քուրդ, հայերը բարեկամաբար վստահում են խորհրդարանի անդրանիկ նիստի նախագահությունը ազգությամբ քրդի, ով պատգամավոր է դարձել նույնպես հայրեի բարի կամքի շնորհիվ» - ասել է Մարդինի ինքնապաշտպանական ջոկատների համակրգող Էրքան Յըլդըրըմը:

 

Կարեն Հովհաննիսյան