Կալիֆորնիայում ավելի շատ հայ կա, քան թե շուն, բայց արի ու տես, որ նահանգապետը վետո է կիրառել ԱՍԱԼԱյի մարտիկի ազատ արձակման դեմ: Հիմա հարց է առաջանում, որ ցեղասպանության ճանաչման պայքարում տարիներով միլիոնավոր դոլարներ ենք ծախսում ու կարծեմ Կալիֆորնիան էլ ճանաչել է ցեղասպանությունը, ում է պետք, եթե իր կյանքը այդ ճանաչման ու հատուցման պայքարին նվիրած հայորդուն չենք կարողանում ազատել....

 

Հովհաննես Ժամկոչյանի ֆեյսբուքյան էջից՝

 

Քալիֆորնիոյ Նահանգապետը Վետո Կիրառած է Սասունեանի Ազատ Արձակման Դէմ
Քալիֆորնիոյ նահանգապետ Ճերի Պրաուն խոչընդոտած է 1982-ին Լոս Անճելըսի մէջ Թուրքիոյ հիւպատոսը գնդակահարած ու ցմահ բանտարկուած Համբիկ Սասունեանին պայմանական ազատ արձակման:
Այս մասին կը հաղորդէ «էրմենի հաբեր»-ը եւ կը յիշեցնէ, որ 2016-ի Դեկտեմբեր 14-ին Քալիֆորնիոյ մէջ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշուած էր բաւարարել Համբիկ Սասունեանին ներում շնորհելու դիմումը: Որոշումը պէտք է ուժի մէջ մտնէր Քալիֆորնիոյ նահանգապետի վաւերացման պարագային միայն:
Աղբիւրը կը նշէ, որ նահանգապետը Սասունեանի ազատ արձակման գործընթացը կանխելու համար կիրառած է վեթոյի իրաւունք:

 


Նահանգապետին այս որոշումին վրայ ազդած են թուրք-ամերիկեան միութիւններու բազմաթիւ կոչերը, ինչպէս նաեւ անձամբ Միացեալ Նահագներու նոր արտաքին գործոց նախարար Ռեքս Թիլլըրսընի եւ ԱՄՆ-ի արդարադատութեան նախարարի Մարտ 28-ին Քալիֆորնիոյ նահանգապետարանին յղուած նամակները:
Սասունեանին ներում շնորհելու հարցին աւելի առաջ արձագանգած էր նաեւ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարութիւնը: Վերջինիս յայտարարութեան մէջ մասնաւորապէս ըսուած է. «Մենք արդարացիօրէն սպասում ունինք, որ ԱՄՆ-ի իշխանութիւնները դէմ դուրս կու գան այդ որոշումին ու կը խոչընդոտեն Սասունեանի ազատ արձակումը»:

 


Համբիկ Սասունեան (ծնած է 1963-ին, Պէյրութ), եղած է «Հայկական Ցեղասպանութեան Արդարութեան մարտիկներ» գաղտնի կազմակերպութեան անդամ: 1982-ի Յունուար 28-ի առաւօտեան 19-ամեայ Համբիկը, Լոս Անճելըսի մէջ, գնդակահարած է Թուրքիոյ հիւպատոս Քեմալ Արըքանը, երբ անոր ինքնաշարժը կանգնած էր կարմիր լոյսի տակ: Ձերբակալութենէն ետք ԱՄՆ դատարանը զայն դատապարտեց ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրաւունքի: Համբիկ Սասունեան պատիժը կը կրէ ԱՄՆ Սեն Լուիս Օպիսփօ բանտին մէջ: Երկու անգամ' 2006 եւ 2010 թուականներուն ԱՄՆ դատարանը մերժած էր Սասունեանի ներում ստանալու խնդրանքը:

 

Վահագն Ավագյան