Քառօրյայի մասնակից զինվորներից շատերը զորացրվել են: Գոնե հետաքրքրվո՞ւմ ենք նրանցով: Նրանցից շատերի մասին նյութեր ենք տարածում, նկարներն ենք տարածում: Գիտե՞նք արդյոք՝ նրանցից քանիսը ոնց են ապրում, աշխատանք ունեն, թե չունեն, պատերազմ տեսնելուց ու զորացրվելուց հետո ինչպես է դասավորվել նրանց կյանքը:
Նրանցից շատերը, առանց չափազանցնելու, հերոսական արարքներ են կատարել այդ օրերին, բայց այսօր ստիպված մեկնել են արտագնա աշխատանքի' խոպան են գնացել: Ի՞նչ է, պետք է անպայման զոհվեի՞ն, որ մեծարենք: Դա բոլորիս ամոթն է, որ էդ տղերքին չենք կարողացել գործ ճարել, որ ստիպված գնացել են արտագնա աշխատանքի: Առնվազն երկու հոգու ես եմ ճանաչում, որ մեծ գործերի տեր են եղել կռվի դաշտում, բայց այսօր խոպանում են: Եկեք մի անգամ ընդունենք, որ միայն պետության և ՊՆ-ի մեղքը չէ դա:
Տիգրան Մկրտչյան