25 տարի առաջ՝ այս ժամերին, հայկական ուժերն արդեն Լաչին քաղաքում էին։ Պահպանված եզակի վավերագրական կադրերից մեկում երևում է, թե ինչպես են մի խումբ ֆիդայիներ (սիսիանցի՞) ուրախանում, «Դաշնակ Դրո» երգում Լաչինի կենտրոնական փողոցում՝ մոր և մանկան արձանի առաջ։ Ցավոք, այդ կադրերի հանրորեն հասանելի տարբերակի որակը ցածր է։ 

 


Կից ներկայացնում եմ մոր և մանկան արձանի մեծադիր նկարը (1), նախքան քաղաքի ազատագրումն արձանի առաջ ադրբեջանական լաչինյան զորամիավորման մի խումբ զինվորների շքերթը (2) և մայիսի 18-ին մեր ֆիդայիների երգուպարի հատվածից մի թերորակ խտանկար (3)։
Հ․Գ․ Արձանն էլ չկա, բայց փոխարենը մեր Լաչին-Բերձորը կա։

 

 

 

 

Image may contain: 1 person, outdoor

 

Image may contain: 3 people, outdoor

Image may contain: one or more people, people standing, crowd, outdoor and text

 

Էլբակեան Էդգար