Ասում եք, թե ԵԼՔ-ը բոյկոտել է ՀՀ ԱԺ առաջին նիստը, որին ներկա էին ՀՀ հոգևոր և աշխարհիկ ղեկավարները՝ կաթողիկոսն ու նախագահը:

Հա, ԵԼՔ-ը բոյկոտեց, դա բնական է, ընդիմություն է ու իրավունք ունի բոյկոտելու:

Բայց այսօրվա նիստը բոյկոտել են նաև Իշխան Զաքարյանը՝ «Ծառուկյան» դաշինքից, և ռեյտինգայինով ամենաշատ քվե ստացած պագամավորներից մեկը, ՀՀԿ անդամ Կարեն Կարպետյանը, ում անունը շրջանառվում էր որպես ԱԺ նախագահի թեկնածու:

Երկու առանցքային դեմքեր՝ մեկը՝ «Ծառուկյան» դաշինքից, մյուսը՝ իշխող ուժից, բոյկոտեցին ԱԺ նիստը...

 

Հարություն Մկրտչյան