Թուրքիան մտադիր է պատ կառուցել թուրք-իրանական սահմանի երկայնքով, որպեսզի կանխի Իրանի տարածքից Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների մուտքը Թուրքիա:
Նշեմ, որ PKK- ն Իրանի Մակու, Դամբաթ, Նավուր, Քոտր , Քեներեշ և Շեհիդան բնակավայրերի մոտակայքում ունի ճամբարներ, որոնք սահմանակից են Թուրքիային: Այդ ճամբարներում, ըստ տարբեր աղբյուրների, կան 800-1000 զինյալներ: Հետաքրքրականն այն է, որ Թուրքիան մտադիր է Իրանի հետ սահմանին պատը կառուցել հատկապես արևելյան հատվածում, որպեսզի կանխի Իգդիրում, Աղըրում և Թենդուրեկում ռազմական կամ ինչպես իրենք են բնութագրում, ահաբեկչական գործողությունները:


Հիշեցնեմ, որ Թուրքիան նախկինում նմանատիպ պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին:
Նախատեսվում է, որ սահմանն ամբողջությամբ կլուսավորվի ու կզինվի տեսախցիկներով, որը կապահովի 24-ժամյա հսկողություն, սահմանային պատի երկարությունը կլինի 140 կմ:

 

Կարեն Հովհաննիսյան