Լուսանկարիչ Մայա Տոլեդանոն վերջին ճանապարհորդություններից մեկի ժամանակ յուրօրինակ ֆոտոնախագիծ է իրականացրել, որի շրջանակներում ցուցադրել է, թե ինչպիսին են Իսրայելի զինվորական աղջիկները, երբ ծառայության մեջ չեն։
Bigpicture-ն գրում է, որ Մայան էլ է ծառայել և զրկված եղել իր կանացիությունն արտահայտելու որևէ հնարավորությունից։ Նա վախենում էր, որ կարող է կորցնել իր կանացիությունն ու դառնալ պարզապես գործիք։ Այժմ նա չի ծառայում։
Իր լուսանկարներում Մայան կարողացել է արտահայտել զինվորական աղջիկների ներաշխարհը, ապացուցել, որ զինվորական հագուստի տակ անհատականություն կա։ Կանայք նույնիսկ բանակում փորձում են արվեստին մոտ լինել ու այնպիսի մասնագիտություններ ընտրել, ինչպիսիք են՝ լրագրությունը, ռեժիսուրան և կրթությունը։ Նրանք օգտագործում են, գրեթե, աննկատ զարդեր, որոնք փաստում են իրենց կանացիության ու գեղեցկության մասին։ Լուսանկարներում նրանք կանացի և նրբագեղ են։