Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությկուններին մասնակցած քաղաքցիների թվից կարելի է հաստատ ասել,որ այս ընտրություններում պարտություն են կրել բոլոր քաղաքական ուժերը...ԿԸՀ-ի վերջին տվյալների համաձայն 842 147 քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 345 226 ընտրող, որը կազմում է 40,99 %...Երևանցիների 59,01% չեն մասնակցել ընտրություններին..Այսինքն,ընտրված ավագանին և նրա կողմից ավելի ուշ ընտրվելիք քաղաքպետը չի կարող ներկայացնել Երևանի բնակչության ՄԵԾ մասին (50 % + 1 ձայն)...

 

Պատճառները և՛ օբյեկտիվ են,և՛ սուբյեկտիվ են...Օբյեկտիվը՝Հայաստանի մյուս քաղաքացիների նման բազմաթիվ երևանցիների արտագաղթն է,ընտրության օրը քաղաքից բացակայելը,իսկ սուբյեկտիվը՝վերջին ԱԺ ընտրություններից հետո մարդիկ չեն հավատում արդար ընտրություններին,չեն հավատում ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ մասնակցող կուսակցությունների ծրագրերին,ընտրակաշառք չեն ստացել և հետաքրքրված չեն ԱՆՎՃԱՐ մասնակցելու այս ընտրություններին և այլն...Բայց հաշվի առնելով ապրիլի կեսին տեղի ունեցած ԱԺ ընտրություններում երևանցիների մասնակցությունը (845804 ընտրողից ԱԺ ընտրություններին մասնակցել է 494455՝58,46%-ը) կարելի է ասել,որ մարդկանց մեծ մասը տարրական բոյկոտեցին Երևանի ավագանու ընտրությունները կամ ինչ-որ այլ հարցեր կան (օրինակ՝կեղծ ընտրողների մեծ մասնակցություն ԱԺ ընտրություններին)...

 


Երևանցիների շատ թույլ մասնակցությունը մեխանիկորեն թուլացնում է նաև Երևանի նորընտիր քաղաքպետին,որը չի կարող ասել,որ ինքը ներկայացնում է մեր մայրաքաղաքի բնակչության ՄԵԾ մասին...
Հ.Գ.Ժամը 6.00 դրությամբ 100 % ձայների (474 տեղամաս ) հաշվարկից հետո "Ելք" կուսակցությունների դաշինքը ստացել է 21% (70731),"Երկիր Ծիրանի" կուսակցությունը՝ 7,75% (26109),
ՀՀԿ-ն՝71,25% (240036)...

 

Գագիկ Համբարյան