Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սել էի օր Հայաստանը տասնյակ չի մտնի՝ ավաղ ըդպես էլ էղավ!!! Սել էի օր Պորտուգալիան բդի հաղթե՝ այոոոո, ըդպես էլ էղավ!!! Շատ սիրեցի էդ երգը ու փորձել եմ թարգմանել, մաքսիմալ իմաստը պահելով․ դաժե երգել եմ, խնդրեմ գը շատ խիստ չդատեք, Հայաստանի ձայնը կոնկուռսի մասնակից չեմ․․․»
Եթե իմ մասին, հարցնեն քեզ մի օր,
Ասա, որ քեզնով եմ ապրել
Սիրո քո լույսից, այրվում եմ այսօր
Մինչ քեզ չգիտեի ես սիրել
Կրկներգ
Սեր իմ, քոնն են աղոթքներս,
և բոլոր երգերս
Քեզ են նվիրված
Սեր իմ, ետ դարձրու քայլերդ
Եվ ինձ պարգևի սերդ երկնքում ծնված
Կրկներգ
Սեր իմ, քոնն են աղոթքներս,
և բոլոր երգերս
Քեզ են նվիրված
Սեր իմ, ետ դարձրու քայլերդ
Եվ ինձ պարգևի սերդ երկնքում ծնված
Եթե սիրտը քո, ուրիշ սեր գտնի
Թող ինձ խելագար, ցնորված համարեն
Իմ արևոտ սիրո օրը չի մթնի
Սիրտն իմ կսիրի երկուսիս փոխարեն